Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները․ Պատրուշև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից ահաբեկչական ակտերի իրականացումը, Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտները թիրախավորելը չի կարող ապակայունացնել երկրում իրավիճակը։
«Չնայած Ռուսաստանի բնակչությանը ահաբեկչություններով, մեր տարածքում գնդակոծություններով վախեցնելու փորձերին, հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք սահմանել է Ռուսաստանի նախագահը, կիրականացվեն»,- ասել է Պատրուշևը՝ Ուրալում ազգային անվտանգության հարցերի շուրջ կազմակերպված խորհրդակցության ժամանակ։