Ողբերգական ավտովթար՝ Տավուշում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan-ը։
Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։