ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Երանյանի անձնական կյանքի «գաղտնիության քողը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին: 40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում: Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:): 

Անի Երանյանը

«Մտածում են` հղի եմ»

Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին` «Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:): Հետո հայտարարեցին` «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ: 

 

Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էր` արդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը` «Հորս արեւ»:

Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր` «Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»: Ամենավատն այն է, որ շատերը միայն վերնագիրն են կարդում, ու մարդիկ կան, որ այսօր էլ երեւի մտածում են` հղի եմ:

«Երբ պապիկս մահացավ…»

Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ: Իրավունք էլ չունեմ թույլ լինել, ժամանակ չկա դրա համար, իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում. լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս: Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբեւիցե դրանց պատճառով չեմ արտասվել:

26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ: Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը: Բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք: Այդ տարիքից սկսեցի աշխատել ու ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս: Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են: Բայց ես կարող եմ հստակ եւ բաց ճակատով ասել, որ երբեւիցե որեւէ մեկն ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում, ծրագրում նկարահանվելու համար: Չկա մեկը, առավել եւս` տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել: 

 

«Կինը հրաշքներ է գործում»

 

Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է, ինչպես եւ տղամարդու իդեալը՝ հայրս: Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ: Կին լինելն արդեն տեսակ է: Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում՝ «Для того чтобы понять женщину, нужно ею быть»: Իսկապես, կինը հրաշքներ է գործում. մարդ է ձեւավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը՝ կոչվել մայր: Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար: Չէ՞ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքն առանց կնոջ: Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, նորաղամիտ, տիրապետում է մանիպուլիացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձեւով հասնում է իր ուզածին, չէ՞ որ դա շատ կարեւոր է: Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ, եւ դեռ կլինեն

 
Անի Երանյանը
 

«Եթե սխալվել եմ»

 Միշտ պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե սխալվել եմ: Իհարկե, եղել են նման դեպքեր: Ցավացնել մարդուն եւ ներողություն չխնդրել, նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել: Ես, միանշանակ, ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում: Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ: Լինում են դեպքեր, որ ներելուց հետո, միեւնույն է, ոչինչ չի փոխվում, այդ մարդը մեկընդմիշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս: Չնայած` ինչ ներելու մասին է խոսքը. եթե Աստված մեզ ամեն օր է ներում, ո՞վ ենք մենք, որ միմյանց չներենք:

«Սերը չի մեռնում»

Այժմ էլ այն կարծիքին եմ, որ եթե սիրում ես, չես կարող մի օր արթնանալ եւ հասկանալ, որ զգացմունքն անհետացել է: Պարզապես դիմացինի քայլերը շատ դանդաղ սպանում են քո սերը: Դրա համար էլ կարծում եմ, որ սերը չի մեռնում, նրան սպանում են:

«Չեմ վախենում «տանը մնալուց»»

Դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու, մամա դառնալու մասին, չնայած` մեկ-մեկ ուզում եմ երեք-չորս տարեկան երեխա ունենալ, սիրուն հագցնել, որեւէ տեղ տանել: Անձնական կյանքումս ամեն ինչ լավ է, բայց այնպես էլ չէ, որ վաղը կամուսնանամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular