ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի այս իշխանությունները կան՝ նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են. Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահիճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու:

«Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը»,- նշեց Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, թե 2022-ին ինչ էր ասում իշխանություն. եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի՝ ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ:

«2023 թվականի նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինքրոն համոզում էր հանրությանը, որ ռևանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս:

2024 թվականին իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի: Մեռաք ձեր ասած 29800 քառակուսի տարածքը հանձնելով, թե բա կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է:

Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես իշխանությունը խոստացել-ֆռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին: Բանակցային գործընթացը բերել են հասցրել մի կետի, երբ արդեն հստակ չի, թե ինչի՞ շուրջ է իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը որոնք գոյություն ունեն կամ չունեն: Այդքան չարչրկված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ունի՞, թե՞ չունի: Եթե ունի, ապա ո՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները: Եթե դա գոյություն չունի, ապա ինչո՞ւ և ո՞ւր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը»,- իր ելույթում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ մեր իրականությում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան՝ նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular