ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի դատարանում ահաբեկչության հետևանքով զոհվել է Թուրքիայի քաղաքացի (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի դատարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորված Թուրքիայի քաղաքացին մահացել է. հայտնել է Sabah թերթը։

Երեքշաբթի կեսօրին տղամարդն ու կինը կրակել են Ստամբուլի Չաղլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության կետի վրա, փոխհրաձգության արդյունքում նրանք սպանվել են։ Միջադեպից հետո դատարանի բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակվել են, իսկ տարածքում ոստիկանների ներկայությունն ավելացել է։ Միջադեպի արդյունքում, որը Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն անվանել է ահաբեկչության փորձ, տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ասել է, որ հարձակվողները Թուրքիայում ճանաչված DHKP-C ահաբեկչական կուսակցության անդամներ են։

«Հարձակումից հետո հոսպիտալացված Դիլֆիրազ Կ.-ն, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մահացել է, գնդակը դիպել է նրա մեջքին», - գրում է թերթը։

Նրա խոսքով՝ երեք վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular