ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան ակնկալում է Պուտինի այցը շուտով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս պաշտոնական այց կկատարի Անկարա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Պարոն Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա»,- ասել է Ֆիդանը Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցություն է հաստատվել շատ ոլորտներում, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում, մյուս կողմից՝ անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել բազմաթիվ հարցերի շուրջ՝ սկսած Սիրիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքի իրավիճակից... Մենք շատ ենք կարևորում Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության շարունակությունը ինչպես նախագահների, այնպես էլ մեր մակարդակով»,- նշել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն ինչպես Մոսկվայի հետ Անկարայի երկկողմ հարաբերությունները, այնպես էլ մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular