«Հայաստանի պատմություն» անվան դեմ պայքարելը ունի նպատակ՝ պայքարել ՀՀ դեմ․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդեն երկար ժամանակ է ինչ խոսվում է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու շուրջ ու այն ինչ տեղի է ունենում հանրային դաշտում են կարծում եմ «Լակմուսի թուղթ» է, որովհետև Հայաստանում մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմության անունով ներկայացնելու համար:
Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ասում են առարկան վերանվանելը «Հայաստանի պատմություն», դա ապազգային է: Ֆանտաստիկ է ուղղակի ժողովուրդ ջան, Հայաստան անունը ապազգային է, սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության հետ: Սա լավագույն ցուցիչն է նրա, ինչի մասին արդեն բավական ժամանակ է խոսում ենք: Սա լավագույն ցուցիչն է նրա, որ այս մարդիկ պայքարում են Հայաստանի Հանրապետության դեմ, պայքարում են նրա դեմ, որ Հայաստանը լինի պետություն, նրանց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ:
Նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ-որ միավորի կազմում, կապ չունի, թե որ միավորն է դա, բայց կարևոր է, որ չլինի անկախ պետություն, որովհետև անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն, անկախ պետության մեջ հայապահպանման համար փողեր ստանալ պետք չէ:
ՀՀ-ի դեմ այս արշավը, շատ լավ ցուցիչ է, ու ես պնդում եմ, որ այդ առարկայի վերանվանման դեմ պայքարը, ունի խորքային շատ կարևոր նպատակ՝ պայքարել ՀՀ-ի դեմ: Մենք շատ լավ գիտենք, թե այդ քամիները որտեղից են փչում»,- ասել է պատգամավորը: