ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը իշխանություններին հեռացնելու համար կրկին փողոցային պայքար կսկսի։ 

Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  

Անդրադառնալով ընդդիմության պայքարի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը, «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել գործող իշխանության, վարչապետի գործողությունների հետ:

«Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք»,-ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ այդ գործունեությունը տարբեր ձևով է ծավալվում՝ մի մասով խորհրդարանում՝ հարցուպատասխանի միջոցով, տարբեր պատգամավորների կողմից ուրիշ հարցեր բարձրաձայնելով, նաև խորհրդարանից դուրս՝ տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով: Թե ինչքանով է դա արդյունավետ, ըստ Քոչարյանի, կարող են տարբեր գնահատականներ հնչել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից փողոցային պայքար սկսեն՝ նա պատասխանեց.

«Իհարկե, հնարավոր է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular