ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Տաջիկստան՝ Միլիցիայի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905- Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով սկսվել են մի քանի օր շարունակված  հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1923 –ծնվել է  հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Մարգարյանը։

1939 - ծնվել է   Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։

1949 –վախճանվել է  պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1977 - վախճանվել է  դերասանուհի Թագուշ Սահակյանը։

1995- վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։

1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։

2009- Մոսկվայում սպանվել է հայազգի «օրենքով գող» Ալիկ Մինոլյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր «Ալիկ Սոչինսկի» մականունով:

2014- Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը՝ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

2021-ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

46 մ․թ․ա․- Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։

 590 —զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնիշահ Որմիզդ 4-րդը։

1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որն ավարտել է Ճապոնիայի վերամիացումը։

1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։

1663 —Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2-ի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։

1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։

1806 —Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը հանդիսանում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային  ճակատամարտը։

1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։

1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։

1820 —Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի իմմիգրանտները սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։

1886 —գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։

1900 — ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովն աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա «Երմակ» սառցահատի նավապետին)։

1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

1922- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։

1932 - ծնվել է  ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։

1933– Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։

1936- Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։

1945 —Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։

1948 —հունգարացի աստղագետ Զոլտան Բեյը ստացել է առաջին արձագանքային ազդանշանը Լուսնից, ծնվել է ռադիոլոկացիոն աստղագիտությունը։

1952 —գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի Միության 15 պետությունների ղեկավարը։

1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, որոնց կազմում եղել է ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստ։

1959- «Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժիներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտոնագիր  (արտոնագիր  3138743)։ 2000 թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբելյան մրցանակ։

1968-տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1985 - վախճանվել է  անգլիացի դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։

2000-Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերն ավարտել են Գրոզնի քաղաքի գրավման օպերացիան։

2017 - վախճանվել է թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի Ինգե Կելլերը։

2018 —Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։

2019 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս-քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Մանֆրեդ Էյգենը։

2023-տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում՝ 21–րդ դարի ամենաուժեղներից մեկը, զոհվել է ավելի 57 հազար մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular