ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիրախում Վահան Քերոբյանն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, եւ իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»:

Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, եւ մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։

Տեւական ժամանակ է՝ իշխանության սորոսական փայատերերը` եվրոպաներից ֆինանսավորվող տարբեր մութ անձնավորություններ, կատաղի պայքար են սկսել կառավարության պրոռուսական թեւի դեմ եւ մի քանի ամիս է՝ շարունակ Քերոբյանի անունն են շրջանառում: Իբր նախարարը, ըստ նրանց, շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները եւ թույլատրում, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանվեն։ Այս ցանկում, ի դեպ, այլ անձինք էլ կան․ սորոսականների ցանկը մեծ չէ, բայց նրանք հետեւողականորեն որոշել են այդ անձանց դուրս մղել իշխանությունից:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular