ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան բարդ արտաքին մանիպուլյացիայի առարկա․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Փաշինյանը խնդրում է իրեն ընդունել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան դաշինք» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով պետական ռադիոյի «Անվտանգության միջավայր» հաղորդմանը, անդրադարձել է բանակի և ազգային անվտանգության ամրապնդման խնդիրներին։ Նշելով, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը երեք կարևոր կետ ունի՝ «պատմական արդարություն, հայ ժողովրդի ցանկությունները և Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորումը», Փաշինյանը հայտարարել է, որ դրանք չեն կարող «օրինական նպատակներ» լինել միջազգային հանրության աչքում, և ասել է. «Մենք միշտ դրան նայում ենք Ադրբեջանի տեսանկյունից, բայց ինչո՞ւ չենք նայում, թե ինչպես են դա ընկալում մեր մյուս հարևանները։ Ինչո՞ւ Վրաստանը խոր պաշտպանական հարաբերություններ ունի Բաքվի և Անկարայի հետ, իսկ Հայաստանի հետ՝ ոչ։ Սա կարո՞ղ է կապ ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»։

«Մի կողմ թողնելով Հայաստանի Անկախության հռչակագիրը փոխելու Փաշինյանի մտադրությունների հարցը՝ հարց տանք, թե արդյո՞ք նրա հայտարարությունը Վրաստանի միջոցով Բաքվի և Անկարայի հետ պաշտպանական հարաբերություններ կառուցելու հնարավորությունների մասին չէ,- գրել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը,- ամեն ինչից երևում է, որ Փաշինյանն սկսել է գիտակցել, որ իր արտաքին քաղաքականության մեջ սայլը ձիուց առաջ է ընկնում. նա սկսեց բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որին դեռ վերջերս անվանում էր ռազմավարական գործընկեր, զարգացած և մտածված արտաքին քաղաքականության բացակայության պայմաններում սկսեց կողքից կողք ընկնել: Այն իրավիճակը, որին հասցրել է ինքը, անգամ ինքն էլ գնահատում է «Հայաստանի նկատմամբ ագրեսիվ միջավայր»։ Նա հույս ուներ Արևմուտքի օգնությամբ արագ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման՝ հաշվի առնելով հայկական պայմանները: Սակայն, հակառակ Երևանի ենթադրությունների, Բաքուն դիմակայում է Արևմուտքի ճնշմանը»։

Արդյունքում Փաշինյանը գործնականում զրոյացրել է իրավիճակը արտաքին գրեթե բոլոր ուղղություններով և սկսել կառչել Սահմանադրության և Հայաստանի Անկախության հռչակագրի ձևակերպումներից՝ դրսևորելով իր մտադրությունները։ «Բայց արդյո՞ք նա կկարողանա վրացիների հետ տեղավորվել «թուրքական տանդեմի» մեջ առանց Ադրբեջանին և Թուրքիային զիջումների գնալու, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված: Դա հարց է, քանի որ քիչ հավանական է, որ տարածաշրջանի այս ամենադժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, որը ստեղծել է Փաշինյանը, նախագահներ Ալիևն, Էրդողանը և Վրաստանի նոր ղեկավարությունը Փաշինյանին մեկուսացումից դուրս բերելու գործում ցանկանան հանդես գալ որպես հիմնական մոդերատորներ առանց Ռուսաստանի մասնակցության։ Հնարավոր է, որ նա ինքն էլ չի գիտակցում, որ հանդիսանում է արևմտյան բարդ արտաքին մանիպուլ յացիայի առարկա: Եվ այս իրավիճակում մնում է միայն ապավինել հայ ժողովրդի հետին մտքին, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո հայտնվել է դժվարին իրավիճակում»,- եզրափակել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular