ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ համակարգի զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թ. մարտի 31-ը ներառյալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2023 թ.-ի համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարության 2019 թ.-ի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ 2020 թ.-ից իրականացվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:

Կառավարության 2023 թ.-ի մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ 2023 թ.-ի դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված ՊՆ համակարգի զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2023 թ.-ի հիփոթեքային վարկավորման ծրագրում: 2023 թ.-ի ընթացքում վիճակահանության իրականացումից հետո Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակով ու դրանից ելնելով այլ գործընթացներով պայմանավորված, ինչպես նաև կառավարության 2023 թ.-ի մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ ծրագրում կատարված փոփոխությունները հանգեցրել են ծրագրի՝ 2-3 ամսով ընթացքի դանդաղեցման, որի արդյունքում ՊՆ համակարգի զինծառայողների մեծ մասը չի կարողացել իրացնել իրենց ընձեռված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը:

Արդյունքում 2023 թ.-ի համար հատկացված 953 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 510 շահառու, ևս 28 շահառուի հատկացված է կանխավճար, իսկ 415 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2023 թ.-ի համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը: Որոշման նախագծի համաձայն 2023 թ.-ի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թ.-ի մարտի 31-ը ներառյալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular