ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին փամփուշտն է մնացել․ Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«2018 թվականից հետո հայ ժողովուրդն ունեցել է մարդկային անդառնալի կորուստներ. մեր հազարավոր հայորդիներն են այդ անդառնալի կորուստը մեզ համար, որովհետև հանձնված հայրենիքը կարելի է կրկին ազատագրել․ այդ տղերքն են, որ էլ չկան, ուստի, քանի դեռ կա Փաշինյանը, մենք գլուխներս բարձր ապրել չենք կարող՝ անկախ նրանից, թե ինչ է ուզում փոխել՝ Հայաստանի Սահմանադրությո՞ւնը, զինանշա՞նը, թե՞ կառավարության շենքի պատերը. կապ չունի ոչինչ, որովհետև խնդիրն ինքն է, խնդիրն իր մեջ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի հետագա գոյությունը նոր Սահմանադրությամբ պայմանավորող իշխանության հայտարարություններին՝ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.

«2018 թվականից ասում էինք՝ Փաշինյանի շարժումը հակաարցախյան է, ոմանց պես՝ նոր չէ, որ հասկացել ենք, ուստի պայքարելու ենք այնքան, որքան ուժներս հերիքի, մինչև՝ կա՛մ մեր վերջը կլինի, կա՛մ իրենցը, կա՛մ պետության վերջը, եթե մնան իշխանության»։

Պետության վերջին չհասնելու համար, ըստ Մամիջանյանի, Հայաստանի իրական ազգային ուժերը, և ոչ թե ընդդիմադիր դաշտում ջուր պղտորողները, պետք է կարողանան իրենց օրակարգում պահել հետևյալ առաջնահերթությունները.

«Առաջին՝ Փաշինյանն, առանց փողոցի ճնշման, իշխանությունից չի՛ գնալու։ Երկրորդը՝ սուտ է, որ Փաշինյանի ներկայիս վարած բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, թեև իրենը բանակցություններ չեն, նա կատարում է Ադրբեջանի ուլտիմատումները՝ հերթով»,– ասել է Մամիջանյանը՝ շեշտելով, որ իրենք, որպես ընդդիմադիր ուժ, կենտրոնացած են հենց այս հարցերի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ հանրությունը շեղվի իշխանության առաջարկած կեղծ օրակարգերով։

«Օրինակ, իմ կարծիքով, Սահմանադրության մասին թեզերը հիմնական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար են դաշտ նետվում, որպեսզի Փաշինյանը ժամանակ ձգի ու վերջնականապես մեզ կործանի, որովհետև մինչև մենք քննարկում ենք՝ Սահմանադրությունը, փոխելո՞ւ է, թե՞ ոչ, արտահերթ ընտրություններ անելո՞ւ է, թե՞ ոչ, Փաշինյանն Ալիևի հետ շատ ավելի վտանգավոր պայմանավորվածությունների է գալու սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում. զարմանալի չէ՞, որ այդ հանձնաժողովներն աշխատում են առանց շեղվելու այն ժամանակ, երբ Ադրբեջանը տորպեդահարում է բանակցային գործընթացը»,- ասել է Մամիջանյանը՝ չբացառելով, որ հանրության ուշադրությունն անվտանգային խնդիրներից շեղելուն միտված գործընթաց կարող է լինել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընտանքի շուրջ կատարվողը։

«Ասել էի, չէ՞ ․ Փաշինյանը Նոյը չէ. չունի թիմի ընկալում, նա բոլորին փուռն է տալու»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է հակազդելու ընդդիմությունը, արձագանքել է․

«Մենք գոլորշի բաց թողնող չենք։ Վերջին փամփուշտն է մնացել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular