ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացական կողմը սահմանափակում չի կիրառում հայ վարորդների նկատմամբ, մեքենայում տեղադրված 2-րդ բաքը պետք է գործարանային լինի․ մաքսային կցորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ բեռնափոխադրողները հերթական խնդրին են բախվել Վերին Լարսում, այս անգամ վրացական կողմում է հարցեր ծագել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վարորդներն ահազանգում են, թե վրացական կողմին սկսել է դուր չգալ, երբ հայկական բեռնատարները լիցքավորված են լինում 500 լիտր դիզվառելիքից ավելի։ Վարորդները կամ տուգանվում են, կամ զգուշացվում են։ Շատ հաճախ, հարմարություններից ելնելով՝ բեռնատարները երկու բաք են ունենում, և դիզվառելիքը գերազանցում է 1000 լիտրը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ վրացական կողմը որևէ սահմանափակում չի կիրառում հայ վարորդների նկատմամբ։

Նրա փոխանցմամբ՝  Վրաստանի օրենքների համաձայն՝ նախորդ տարվանից նոր իրավակարգավորումներով արգելվում է լրացուցիչ վառելիքային բաք տեղադրված մեքենաների մուտքը երկիր, երբ այն գործարանային չէ։

Վահան Հակոբյանը հայտնեց, երբ գործարանային լրացուցիչ վառելիքային բաքով մեքենաներ են մտնում Վրաստան, տուգանում են և հետ են ուղարկում, բայց այն միայն հայ վարորդներին չի վերաբերվում, այլ բոլորի նկատմամբ է կիրառվում՝ անգամ վրացի վարորդներին են տուգանվում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը, սակայն չգիտի, թե քանի հայկական բեռնատար է Վրաստանի սահմանից Հայաստան վերադարձել։

Վահան Հակոբյանն աշխատում է ռուսական կողմի հետ, բայց ծագած խնդիրը կարգավորելու համար վրացի գործընկերների հետ կապ է հաստատել և պարզաբանումներ խնդրել։

«Այն բեռնատարները, որոնք գործարանային 2 բաքով էին մտնում երկիր, խնդիրներ կային և վրացական կողմը չէր կարողանում ապացույցներ գտնել, որ դրանց երկրորդ բաքը տեղադրված է և տուգանում էին։ Պայմանավորվել ենք վրացական կողմի հետ, եթե հայ վարորդները կարողանան փաստաթուղթ ներկայացնել, որ 2-րդ բաքը գործարանային տեղադրման է, այդ դեպքում  Վրաստանը  խնդիր չի ստեղծում և թողնում է մեքենաններն անցնեն»,- ներկայացրեց նա։

Խնդրի հետ կապված մաքսային կցորդը նաև ասաց, որ հայ վարորդները, երբեմն, լրացուցիչ բաք են ավելացնում մեքենայում, որպեսզի կարողանան դրա մեջ Վրաստանից էժան վառելիք բերեն Հայաստան և իրենց ծախսերը կրճատեն։

«Վրաստանն ասում է՝ անվտանգային խնդիրներ կան, և եթե լրացուցիչ բաքն արտոնված չէ, գործարանային չէ, թույլ չեն տալիս, որ լիքը բաքերով մտնեն երկիր։ Եթե հայ վարորդը փաստաթուղթ ցույց տա, որ 2-րդ բաքն օրինական է, գործարանային է, կարող է անարգել անցնել ճանապարհը»,- մանրամասնեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular