Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի լուծումը 2 պետության ստեղծումն է. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է հակված լինել երկու պետության ստեղծմանը՝ որպես Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի լուծում, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Տարածաշրջանում խաղաղության, տարածաշրջանում Իսրայելի անվտանգության միակ երկարաժամկետ պատասխանը երկու պետության ստեղծումն է՝ Իսրայելի անվտանգության երաշխավորմամբ։ Պաղեստինյան պետությունը նույնպես պետք է անվտանգության երաշխիքներ տա Իսրայելին։ Դա այն է, ինչի համար մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել», - ասել է Սալիվանը ABC-ի This Week հաղորդման ժամանակ: