Ավստրալացի գրողը Չինաստանում դատապարտվել է մահապատժի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալացի գրող Յան Հենջունը Չինաստանում դատապարտվել է մահապատժի, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը X սոցիալական ցանցում։
«Ավստրալիայի կառավարությունը ցնցված է, որ Ավստրալիայի քաղաքացի Յանգ Հենջյունն այսօր Պեկինում մահապատժի է դատապարտվել»,- գրել է նա։
Վոնգը բացատրել է, որ մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկության, եթե գրողը երկու տարվա ընթացքում լուրջ հանցանքներ չկատարի։
Ինչպես նշել է ABC հեռուստատեսությունը, Կանբերայում Չինաստանի դեսպանը կանչվել է Ավստրալիայի ԱԳՆ՝ պարզաբանումների համար։
Յան Հենջունը ձերբակալվել է Չինաստանում 2019 թվականին՝ ազգային անվտանգությանը սպառնալու կասկածանքով։ Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները նրան մեղադրել են լրտեսության համար: Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնն այս մեղադրանքներն իրականությանը չհամապատասխանող էր որակել։