ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ. դատարանի դիրքորոշումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.

«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․

-կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․

-մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․

-հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․

-վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․

-իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «թթվասեր» մակնշելն ու իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով ապրանքը չի հանդիսանում «թթվասեր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է 14 306 034 (14 միլիոն 3 հարյուր 6 հազար 34) դրամի չափով տուգանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular