ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսել են չհիշատակել Արցախյան առաջին և 2-րդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ)․ Ճշմարիտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատերը շատ բաներ ճիշտ են ասում, բայց…

Նախ՝ հաճախ մի ծայրահեղությունից ընկնում են մյուսը՝ Արցախի այսրոպեական վերադարձից մինչև՝ «… միայն հաջորդ սերունդները կարող են վերադարձնել Արցախը» խոսույթը։

երկրորդ՝ սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն իրենց ասած՝ «հիվանդ» հասարակությունն էր հաղթել , և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում,

երրորդ՝ իրավացիորեն նշում են, որ հիմնականում զգացականին տրվող հասարակություն ենք, բայց դրան զուգահեռ հաշվի չեն առնում, որ ցանկացած խոսք, նաև իրենց խոսքը զգացական մակարդակում են ընկալելու, և կարող են ավելորդ ոգևորություն ապրել, կամ իսպառ հուսալքվել ու հեռանալ ,

չորրորդ՝ հաճախ սևացնում են 30 տարվա բացառապես բոլոր ձեռքբերումները, նաև՝ նույնացնում են դրա բոլոր հատվածները, որը հստակ մանիպուլյացիա է,

հինգերորդ, և ամենակարևորը՝ հստակ լուծումներ չեն առաջարկում, և չեն կարող առաջարկել, որովհետև դրա համար պետք է լինել փոփոխություն իրականացնելու ժամանակակից տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետ։

ՀԳ․ Որևէ մեկը որևէ մի առողջ հասարակություն թող մատնացույց անի, հետո՝ անդրադառնա հայ հասարակությանը։ Այսօր աշխարհում բոլոր հասարակություններն են «հիվանդ»։

Պատճառն էլ այլ տեղում է։

«Հիվանդության» ժամանակակից հարուցիչը տեխնոլոգիաների միջոցով հասարակություններին կառավարելն է` իրական ազատություններից, հայրենասիրությունից ու հերոսությունից մեթոդաբար փոխադրելով տոտալ վերահսկողության, ստրկացման ու հուսալքության դաշտ։

Այս դեպքում հիմնախնդիրը, կամ բուժումը՝ նմանատիպ, կամ առավել առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով կործանարար ընթացքին հակազդելն է, մասնավորապես՝ առաջավոր տեխնոլոգիաներ բանեցնելով հասարակությունների արթնացումն ու «բուժումը»՝ իրականությունը բացահայտելով, բացառապես ճշմարտությունն ասելով, տարածելով ու կրկնելով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular