ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Emirates-ի ղեկավարը հայտարարել է, որ Boeing-ի ինքնաթիռների որակն ընկել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Emirates ավիաընկերության նախագահ Թիմ Քլարկը հայտարարել է, որ Boeing-ի ստանդարտները «արագ տեմպերով անկում են գրանցում»: Նա դա բացատրել է երկարատև սխալ կառավարմամբ, ներառյալ ֆինանսական արդյունքների առաջնահերթությունը՝ ինժեներական գերազանցության փոխարեն:

Financial Times-ին (FT) տված հարցազրույցում Քլարկն ասել է, որ Boeing-ը «վերջին հնարավորությունն ունի սխալները շտկելու համար»:

Նա մանրամասնել է, որ Emirates-ն առաջին անգամ իր ինժեներներին կուղարկի վերահսկելու Boeing 777 ինքնաթիռի արտադրական գծերը:

«Այն, որ մենք պետք է դա անենք, վկայում է կատարվածի մասին»,- ընդգծել է Թիմ Քլարկը։

Նրա կարծիքով՝ Boeing-ի նախկին ղեկավարությունը բազմիցս թույլ է տվել սխալներ՝ ներառյալ արտադրական մասերի աութսորսինգը (մի ընկերության կողմից իր որոշ գործընթացների փոխանցումն է մեկ այլ ընկերությանը, որը մասնագիտացել է հենց այդ ոլորտում-Խմբ.) և 787 մոդելի արտադրության մի մասի տեղափոխումը Հարավային Կարոլինա՝ ծախսերը կրճատելու նպատակով։ Տեղափոխման հետևանքով Boeing-ը կորցրել է «հմտություններն ու կարողությունները», նշել է Քլարկը:

«Կարո՞ղ է Boeing-ը վերականգնել իր նախկին փառքը: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի։ Արդյոք Boeing-ը կշարունակի՞ արտադրել և նախագծել հիանալի ինքնաթիռներ, որոնք լավ նախագծված են և հուսալի են հաճախորդների համար: Համոզված եմ, որ նրանք դա կանեն։ Բայց հիմա նրանք պետք է կարգի բերեն ամեն ինչ: Իսկ սա առաջնահերթությունների լուրջ փոփոխություն է»,- ասել է Թիմ Քլարկը։

Ինչպես պարզաբանում է FT-ն, Emirates-ը Boeing-ի ամենախոշոր պատվիրատուներից է։ 2023 թվականի նոյեմբերին ընկերությունը պատվիրել է 95 Boeing 777 և 787 ինքնաթիռներ՝ 52 միլիարդ դոլար արժողությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular