Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի փոխարտգործնախարար Չունգ Բյոն Վոնը շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, ԱԳ նախարարություն է հրավիրել Կորեայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին և խստորեն բողոքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ պետության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ վերջին մեկնաբանությունների դեմ, հաղորդում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։
«Փոխնախարար Չունգը շեշտել է, որ շատ ցավալի է, որ Ռուսաստանը անտեսել է ճշմարտությունը և անվերապահորեն պաշտպանել Հյուսիսային Կորեան՝ միաժամանակ ծայրահեղ կոպիտ կերպով քննադատելով առաջնորդի խոսքերը և ընդգծել, որ դա միայն կվատթարացնի կորեա-ռուսական հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին, ՌԴ դեսպանն ասել է, որ ուշադիր լսել է երկրի կառավարության դիրքորոշումը և այդ մասին անմիջապես կզեկուցի իր կառավարությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ մեկնաբանել էր Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յեոլի հայտարարությունները, ով ԿԺԴՀ-ն անվանել է աշխարհում միակ երկիրը, որն օրենսդրորեն հաստատել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Զախարովան նախագահի հայտարարությունը տենդենցային է որակել.
Նրա կարծիքով` Յուն Սեոկ Յոլի հայտարարությունները նպատակ ունեն ստվերել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ագրեսիվ ծրագրերը։