ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փետրվարին Հայաստանում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու, տեղումները՝ նորմային մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարին Հայաստանում եղանակի կանխատեսումների համաձայն՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 2-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։

Հիդրոօթերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է նաև առաջիկա մի քանի օրերի վերաբերյալ եղանակային կանխատեսում, համաձայն որի Երևան քաղաքում փետրվարի  4-6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում   փետրվարի   4-6-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular