ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից. սենատոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ստացել եմ ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներն այն մասին, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին նշվել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի պաշտոնական հայտարարությունում, որում նա պարզաբանել է, որ չի արգելի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։

«Չնայած Թուրքիայի կողմից  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը երկար ժամանակ հետաձգվում էր, դա երկար սպասված քայլ է ՆԱՏՕ-ի համար։ Ես, սակայն, նախկինի պես լուրջ մտահոգություններ ունեմ մեր դաշնակիցների՝ սիրիական քրդերի վրա Էրդողանի շարունակվող հարձակումների առումով, նրա ագրեսիվ գործողություններով Արեւելյան Միջերկրածովում եւ այն դերով, որը նա խաղաց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելով։ Ես երախտապարտ եմ Բայդենի վարչակազմին այն բանի համար, որ նա ժամանակ գտավ տեղեկացնել ինձ այս հարցերի վերաբերյալ եւ պատասխանել իմ հարցերին»,- նշվել է սենատորի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ չնայած ինքն ուրախ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարեցրել է ռազմական ինքնաթիռների ներխուժումը Հունաստանի օդային տարածք, ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է, որ շարունակում է ուշադիր հետեւել այս հարցին, որպեսզի նպաստի Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող երկխոսությանը։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ուշադիր հետեւենք Թուրքիային առաջիկա շաբաթներին եւ ամիսներին. գործողությունները խոսքից ավելիի մասին են վկայում»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular