ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի հետ բոլոր, անգամ անուղղակի, անգամ անմեղ թվացող թեմաներով համագործակցողները ծանր գին են վճարելու. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շաբաթվա դասը և ուղերձը հստակ էր․ քպ-ի հետ բոլոր, անգամ անուղղակի, անգամ անմեղ թվացող թեմաներով համագործակցողները ծանր գին են վճարելու։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Քաղաքականությունը զբաղվում է նաև քաղաքականությամբ չզբաղվողներով։

Շաբաթվա դասը և ուղերձը հստակ էր․ քպ-ի հետ բոլոր, անգամ անուղղակի, անգամ անմեղ թվացող թեմաներով համագործակցողները ծանր գին են վճարելու։

 

Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինքը ներիշխանական որ ինտրիգների, որ հերթական քարոզչական շոուի զոհը կդառնա։

Դու կարող ես լինել սփյուռքից հայրենիք լավագույն մղումներով վերադարձած երիտասարդ, կարող ես լինել հայտնի գործարար, կարող ես լինել առաջատար մասնագետ, բայց եթե որևէ կերպ համագործակցում ես, կապ ունես այս ռեժիմի որևէ ճյուղի հետ՝ քեզ մի օր կարող են ուղղակի շղթայակապ աշխատավայրից տանել, կարող են պառկեցնել ասֆալտին, կարող են երկար ժամանակով զրկել ազատությունից, որովհետև իշխանությանն այդպես է պետք։ Պարզապես, պետք է և վերջ։

Դու այդտեղ կարող ես անգամ լրիվ անմեղ լինել, բայց մեկ է, քավության նոխազը լինելու ես դու և երբեք ոչ իշխանության թիմի հավատարիմ անդամը։

Եվ համագործակցություն ասելով կարելի է հասկանալ ամենատարբեր գործառույթների իրականացումը, ծառայությունների մատուցումը, որոնք հաճախ այդ ծառայությունները մատուցողներն անվանում են՝ դե մենք գլուխներս կախ մեր գործ ենք անում, քաղաքականությամբ չենք զբաղվում։

Ուրեմն այս իշխանության հետ ցանկացած համագործակցության բացառումը բխում է ոչ միայն քաղաքական արդար, լրիվ հիմնավոր դիրքորոշումից այլ նաև պարզ ինքնապաշտպանության բնազդից»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular