ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԶՈւ-ն ներկայացրել է նոր հրթիռային համակարգեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ցամաքային զորքերի օդադեսանտային դիվիզիան ներկայացրել է տեղական արտադրության հրթիռային համակարգ, որը կարող է օգտագործվել ռազմական ուղղաթիռներից, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին եւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին շաբաթ օրը այցելել են տեղական պաշտպանական արդյունաբերության ռազմական ձեռքբերումների ցուցահանդես։

Ցուցահանդեսում ներկայացված էին մարտական գործողությունների մոդելավորման համակարգեր, ինքնապաշտպանության համակարգեր, հեռահար գործողության տարբեր թեւավոր հրթիռներ, հակատանկային հրթիռներ, հետախուզական եւ ինքնասպան անօդաչուներ, թռիչքների մոդելավորման համակարգեր, ծանր բեռնատարներ եւ հրետանային սարքավորումներ։

 

Նորույթը Qadr-29 հրթիռային համալիրն էր, որը կարող է դրվել Bell 206 ուղղաթիռներում։

Հրթիռային համակարգն օգտագործում է չորս կիլոգրամ քաշով մարտագլխիկ ունեցող հրթիռներ 150 կիլոմետր հեռահար գործողությամբ եւ կարող է օգտագործվել տարբեր գործողություններում։

 Ներկայացված էին նաեւ հրթիռային ինտեգրված համակարգեր Bell AH-1 Cobra ուղղաթիռների համար, որոնք օդաչուին թույլ են տալիս արձակել Almas եւ Qaem հրթիռներ։

Mehr-ը տեղեկացրել է նույն ցուցահանդեսում Shafagh արդիականացված հրթիռային համակարգի ցուցադրման մասին։ Այն կարող է խոցել թիրախը 20 կիլոմետր հեռավորությամբ։

Ներկայացվել է նաեւ գիշերային տեսանելիության Yousef համակարգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular