ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային ավիահարվածներից հետո Իրաքը կանչել է ԱՄՆ գործերի հավատարմատարին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի ԱԳՆ-ն շաբաթ օրը տեղեկացել է, որ կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեւիդ Բուրգերին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի իր տարածքին ԱՄՆ հասցրած գիշերային հարվածների դեմ։

Ինչպես նշվել է  Իրաքի ԱԳՆ հայտարարությունում, Բուրգերին հանձնվել է բողոքի նոտա։

Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է իր տարածքին հասցված հարվածները՝ դրանք անվանելով «ամերիկյան ագրեսիա»։

 

Մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայում եւ Իրաքում «իրանական եւ իրանամետ ուժերի» 85 օբյեկտների հարվածելու մասին՝ ի պատասխան Հորդանանի ամերիկյան բազայում դրոնի գրոհի հետեւանքով զոհված ամերիկացի երեք զինծառայողների մահվան։

Սիրիային հասցված ԱՄՆ գիշերային հարվածների հետեւանքով զոհվել է Իրանի կողմից աջակցվող 18 զինյալ՝ ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալների, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular