ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքին եւ Սիրիային ԱՄՆ հասցրած ավիահարվածները եւս մեկ ռազմավարական սխալ են. Իրանի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիային եւ Իրաքին ԱՄՆ հասցրած գիշերային ավիահարվածները՝ Վաշինգտոնին մեղադրելով արաբական երկու պետությունների ինքնիշխանության եւ ՄԱԿ Կանոնադրության խախտման մեջ, տեղեկացրել է Tasnim-ը։

Շաբաթ օրվա իր հայտարարությունում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ասել է, որ «ԱՄՆ-ն լկտիաբար խախտել է ՄԱԿ Կանոնադրությունը, միջազգային իրավունքը, ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի տարածքայն ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ գրոհելով այդ երկու երկրների դեմ»։

Քանաանիի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը կատարել է հերթական ռազմավարական սխալը եւ նախազգուշացրել է, որ «նման արկածախնդրական գործողությունները կհանգեցնեն միայն լարվածության թեժացման եւ անկայունության տարածաշրջանում»։

«Այդ հարվածները էլ ավելի են խճճում ԱՄՆ կառավարությանը տարածաշրջանում եւ մթագնում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները Գազայում»- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ հարվածները ծառայում են միայն Իսրայելի շահերին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը նորից ընդգծել է միջազգային հանրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը ԱՄՆ անօրինական եւ միակողմանի գրոհների կանխման համար»,- ասել է Քանաանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular