Աթենքում աշխատանքի նախարարության մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱթենքի կենտրոնում՝ աշխատանքի հարցերով նախարարության շենքի մոտ փետրվարի 3-ի վաղ առավոտյան պայթուցիկ սարք է գործարկվել, հայտնում է Reuters-ը:
Հունաստանի ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներ չկան, սակայն պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները:
Հունական թերթերից մեկն անհայտ անձի կողմից հաղորդում է ստացել, թե նախարարությունում ռումբ է տեղադրված, որը կգործարկվի 40 րոպեից: Թերթից այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որը պայթյունից առաջ շրջափակել է տարածքը: