Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը 8-րդ հարկից ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։ Գրել է «Շամշյանը»։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզվում է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փրկարարներն ու պարեկները դին իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը 8-րդ հարկից է վայր ընկել։