ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ստեղծված իրավիճակի համար առանցքային մեղավորները հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են. Արշակ Կարապետյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հակառակորդը, որ ցանկանում է ձեզ ոչնչացնել, նման է կոկորդիլոսի, երբ դու նրան կտոր-կտոր կերակրում ես՝ հույս ունենալով, որ այդ կոկորդիլոսը կամ կկշտանա, կամ էլ քեզ կուտի վերջում»։ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն այդ մասին ասել էր, երբ լորդ Չեմբերլենը ցանկանում էր պայմանավորվել Հիտլերի հետ և խաղաղության պայմանագիր կնքել։

Այս թևավոր ասացվածքը կարելի է նաև պրոյեկտել այսօրվա մեր իրականության վրա, երբ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու՝ հաշվի չառնելով օբյեկտիվ իրողությունները և Ադրբեջանի՝ օրեցօր ավելացող ախորժակը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ մեր պատմության մեջ երբևիցե այդքան վտանգավոր ժամանակահատված չենք ապրել, ապրել ենք շատ ծանր, գուցե դժոխային ժամանակներ, բայց ինչ վերաբերում է հայ ազգի գոյատևմանը, նույնիսկ 1915 թվականին այսպիսի խնդիր չի եղել, փոխարենը Հայաստանի գործող իշխանությունները զբաղված են բոլորովին ոչ նրանով, ինչով պիտի զբաղվեին գոյաբանական այսպիսի բարդ իրավիճակում, նմանվել են խեղճացած մի բազմության, որն ինքն էլ հասկանում է, թե հակառակորդը երբեք չի կշտանալու։

Ըստ էության այսօր յուրաքանչյուրը կարող է փաստել, որ ոչ ոք Հայաստանի հետ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել։ Լավագույն դեպքում կարող է լինել այսպես կոչված «շրջանակային պայմանագիր», որը ոչինչ չի պարտադրելու ադրբեջանական կողմին, մինչդեռ, ըստ Կարապետյանի, Ադրբեջանն առաջարկում է պայմանավորվել առանց միջնորդների, իսկ դա պայմանավորվածություն չէ։

«Ցանկացած պատերազմ վերջանում է ինչ-որ բանակցություններով, այդ բանակցություններում լինում են միջնորրդներ, եթե Նախիջևանի ստատուսի գարանտը լիներ Թուրքիան 90-ականներին և Ռուսաստանը, այսօր Նախիջևանի հարց չէր լինի, և հայկական կողմն ավելի կլուծեր այդ հարցը, քան այն ժամանակ Ղարաբաղինը։ Ինչպե՞ս կարելի է պայմանավորվել հակառակորդի հետ՝ առանց երրորդ երկրի ներկայության, չէ՞ որ կարող է գալ մի ժամանակ, երբ այդ գարանտն իր խոսքը պետք է ասի», - նշել է Կարապետյանը, փաստել, որ Հայաստանի ստեղծված իրավիճակի համար առանցքային մեղավորները հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են, որոնք որևէ կերպ օբյեկտիվ իրողությունները չեն հասկանում, իսկ թե դա դավաճանության, կամ տգիտության արդյունք է, դեռևս պետք է պարզել։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular