ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մարտահրավեր. ի՞նչ է սպասվում մեզ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

1in.am / Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան նավատորմը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական բազաներին: Այդ բանը տեղի է ունեցել Սիրիայի զինված ընդդիմության վերահսկողության տարածքների հանդեպ կիրառված քիմիական զենքից հետո, որի համար ԱՄՆ-ը մեղադրել է Սիրիայի կառավարությանը՝ նախագահ Ասադին: Թրամփը հայտարարել էր, որ Ասադը անցել է կարմիր գիծը: Դրան հետևել են ԱՄՆ հարվածները սիրիական կառավարական զինուժին: Առայժմ դա եղել է մեկանգամյա ակտ, սակայն չի բացառվում կրկնությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ դա ագրեսիա է սուվերեն պետության նկատմամբ:

Ընդդիմության նկատմամբ քիմիական զենքի կիրառումից հետո, որ խլել է ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակչի կյանք, ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև է ներկայացրել Ասադի դեմ: Միաժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կգործի միայնակ: ԱՄՆ-ը փաստորեն նաև ցույց է տվել այդ գործողությունները կատարելու կամք՝ հասցնելով հարվածներ Ասադի զորքին, որին մեղադրում է քիմիական զենքի կիրառման համար:

Իրավիճակը Սիրիայում փաստորեն հայտնվել է լիովին նոր զարգացումների շեմին, եթե չասենք, որ անցել է այդ շեմը: ԱՄՆ-ը փաստորեն առաջին անգամ ուղիղ հարվածներ է հասցնում սիրիական զորքին: Այդ զորքը, ինչպես հայտնի է, վայելում է Ռուսաստանի ռազմական և քաղաքական աջակցությունը: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, կգնա՞ դիմակայության խորացման, թե՞ կնահանջի: Բարաք Օբամայի նախագահության շրջանում ԱՄՆ-ը գործնականում խուսափեց ռուսական աջակցության տիրույթների նկատմամբ ուղիղ ռազմական գործողությունից: Թրամփը փաստորեն կատարում է իրավիճակը էապես փոխող քայլ: Կունենա՞ շարունակություն այդ քայլը, թե՞ ոչ:

Առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Մոսկվա: Դեռ հայտնի չէ՝ այցը կայանալո՞ւ է, թե՞ կչեղարկվի սիրիական զարգացումների պատճառով: Բացառված չէ, որ Թիլերսոնի՝ Մոսկվա այցից առաջ ԱՄՆ-ը պարզապես իր մտադրությունների և դիրքերի կոշտությունն է ցույց տալիս Մոսկվային: Այսպես թե այնպես՝ իրավիճակը Սիրիայում մտնում է հակամարտության թեժացման նոր ալիքի մեջ, ինչը, բնականաբար, մարտահրավեր է նաև Սիրիայում մնացած հայությանը:

Հալեպի, այսպես ասած, ազատագրումից հետո թվում էր, որ հայության գլխին կանգնած մահաբեր վտանգները հանդարտվել են, որոշակիորեն անցել: Եթե լարվածությունը մտնի նոր բախումային փուլ, ապա առաջանում են հարցեր՝ կապված սիրիահայության անվտանգության նոր սպառնալիքների հետ: Դրանից բացի, Սիրիայում հակամարտության թեժացումը անկասկած իր ազդեցությունը կթողնի ընդհանրապես միջազգային իրավիճակի վրա, այդ թվում նաև՝ կովկասյան տարածաշրջանում: Եվ այստեղ նույնպես առաջանում են ռիսկեր, թե այդ հողի վրա ռուս-ամերիկյան հարաբերության լարվածությունն արդյո՞ք կարող է որոշակի ճգնաժամ առաջացնել Ղարաբաղյան խնդրի միջնորդական ջանքում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Ադրբեջանի մոտ իրավիճակից օգտվելու որոշակի պատրանքների:

Իհարկե, քիչ հավանական է, որ միջազգային խոշոր դերակատարները միմյանց խառնեն տարբեր խնդիրները և առաջնորդվեն էմոցիաներով, բայց, այդուհանդերձ, տարածաշրջանը լայն իմաստով թևակոխում է լարվածության նոր փուլ, և դա նշանակում է, որ Հայաստանից պահանջվում է կրկնապատկել զգոնությունը մարտահրավերների դիմակայության և մանրադրամի չվերածվելու համար՝ նկատի ունենալով, որ սիրիական հարցում առանցքային գծերից էր նաև ռուս-թուրքական գործընթացը, և Սիրիայում զարգացումները չեն կարող առնչություն և ազդեցություն չունենալ այդ մասով, իսկ ռուս-թուրքական գործընթացում էլ չի կարող չլինել հայկական մաս:

Միով բանիվ, մենք կարծես թե մտնում ենք «տուրբուլենտության» մի գոտի, որտեղ անհրաժեշտ է կապել ամրագոտիներն ու լարել ջանքերը՝ այն առանց կորստի հաղթահարելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular