ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն կվարի․ Վարչապետի թեկնածու Կոբախիձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական կուրսը։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշված է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի կողմից խորհրդարան ուղարկված կառավարության ծրագրում։

«Եվրաինտեգրմանը զուգահեռ՝ Վրաստանի գլխավոր խնդիրը մնում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ խաղաղ ճանապարհով և երկրի ինքնիշխանության ամրապնդումը։ Վրաստանի իշխանությունները կշարունակեն վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն վարել»,- նշված է փաստաթղթում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular