Ադրբեջանը դժգոհել է Եվրոպայից, բայց Եվրամիութանը վստահելի գործընկեր է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է։ Այդ մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը դժգոհել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին զրկել են լիազորություններից և Եվրոպային մեղադրել անարդարության մեջ։
Չգիտես ինչու, նա այս որոշումը կապել է տարածաշրջանում խաղաղության հետ՝ սպառնալով, որ որոշումը «չի նպաստում դրա կայացմանը», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։