ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեցվել է Արաքս գետի հունը խախտած ընկերության ընդերքաօգտագործման իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ:

«Օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած, պետությանը 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս պատճառած, Արաքս գետի հունը խախտած ընկերությունը «Արև Սյուզի» ՍՊ ընկերությունն էր:

Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերությունը, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Միևնույն ժամանակ, ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չէր վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել էր 1 մլն 359 հազար  դրամ վնասը, վճարել էր նաև գանձման ենթակա՝ 5 մլն դրամ տուգանքը: 

Դատախազը նույն թվականի նոյեմբերի 16-ին, հաստատել էր Կ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով՝ ընկերության տնօրենը մեղավոր էր ճանաչվել վերոնշյալ արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակվել էր տուգանք՝ 2 մլն 720 հազար դրամի չափով:

Արարատի մարզի դատախազությունը, 2023 թվականին միջնորդագիր էր ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ դադարեցվել է «Արև Սյուզի» ՍՊ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած է ճանաչվել ՇԱԹՎ-29/306 թույլտվությունը, լեռանահատկացման թիվ ԼՎ-306 ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված թիվ ՊՎ-306 ընդերքօգտագործման պայմանագիրը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular