ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձրաձայնել ենք՝ շահառուները կեղծում են փաստաթղթեր և ներկայացնում ուռճացված ծախսեր. Էկոնոմիկայի փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա քրեական վարույթ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք նկատել են, որ ինտենսիվ այգիների ծրագրերի հետ կապված որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը և նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր։

«Մենք բարձրաձայնել ենք, որ շահառուները կեղծել են փաստաթղթերը, դա իրավապահների գործն է։ Կարծում ենք, որ իրավապահները պատշաճ կերպով ուսումնասիրությունները կներկայացնեն»,- հավելեց փոխնախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ իր աշխատասենյակում խուզարկություններ չեն արվել, ինքն էլ չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը 2 ամիս ժամկետով տնային կալանքի է ենթարկվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև Անի Իսպիրյանը։

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Մյուս քրեական վարույթով էլ գործ էր հարուցվել ինտենսիվ այգիների ծրագրերի չարաշահումերի հարցով։

Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular