ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում անչափահասը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է կնոջ հետ, ով խոստացել է «նարկոտիկ»-ի դիմաց սեքսով զբաղվել նրա հետ

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Ղ.-ի և Նարինե Ն.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի 28-ամյա բնակչուհի Նարինե Ն.-ն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է իրենից 11 տարով փոքր, անչափահաս Անդրանիկ Ղ.-ի հետ:

Անդրանիկն առաջարկել է մտերմություն հաստատել, և Նարինեն, օգտվելով այդ առաջարկից, 17-ամյա տղային մղել է հանցավոր արարքի կատարման, այն է՝ իր հետ սեռական հարաբերություն ունենալու խոստման դիմաց փորձել է տղայից ձեռք բերել կանեփից պատրաստված խոշոր չափերի թմրամիջոց:

2015 թվականի սեպտեմբերի 11-ին Անդրանիկը մենակ գնացել է Արարատի մարզի դաշտերը, գտել ու հավաքել է կանեփ, ստացել է 106,45 գրամ մարիխուանա թմրամիջոց, որը լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու զանգել է Նարինեին: Հայտնել է, թե թմրամիջոցը ձեռք է բերել: Պայմանավորվել են հանդիպել Արտաշատի թատրոնի շենքի դիմաց:

Անդրանիկ Ղ.-ն թմրամիջոցը տարել է հանդիպման վայր, հանդիպել է Նարինեին, որից անմիջապես հետո ոստիկանները մոտեցել ու Անդրանիկին բերման են ենթարկել:

Անդրանիկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նարինե Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ամբաստանյալ Անդրանիկ Ղ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Նա հայտնել է, թե 2015 թվականի սեպտեմբերի 9-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է «Գոռդառ սեքս 30 հազար դրամով» անվանումով կայքէջի օգտատերի հետ: Վերջինս հաղորդագրությամբ հայտնել է հեռախոսահամարը: Ինքը մի քանի անգամ զանգահարել է այդ համարով: Կինը ներկայացել է Անուշ անունով: Նա պայմանավորվել է իր հետ հանդիպել Արտաշատում, բայց հանդիպման չի եկել:

Դրանից հետո ինքը նրան հաղորդագրություն է ուղարկել. «Սուտասան, դու հլը քո հալը կտեսնես»: «Անուշը» պատասխանել է սեռական բնույթի հայհոյանքներով:

Ինքն այլևս ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, այդ նույն համարից իրեն զանգել է նույն կինը, որ ներկայացել էր Անուշ անունով: Նա նշել է, թե մի բան է ուզում ասել, բայց չգիտի՝ ոնց ասի: Ինքը պնդել է, որ անպայման ասի:

Նա հայտնել է, թե ընկերուհիներն իրեն թմրամիջոց են հյուրասիրել, ինքը կախվածության մեջ է ընկել: Այնուհետև նա իրեն խնդրել է կանեփի թփեր գտնել, քաղել և փոխանցել իրեն՝ դրա դիմաց խոստանալով իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինքը համաձայնել է:

Սեպտեմբերի 11-ին ինքը գնացել է դաշտերը, նախապես իմացած նկարագրությամբ գտել է կանեփի թփեր, ապա զանգել է «Անուշին», հետաքրքրվել է՝ թփի որ հատվածները պետք է քաղի: «Անուշի» բացատրածով քաղել, լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու հեծանիվով շարժվել է դեպի Արտաշատ: Զանգել է «Անուշին», ասել է, որ կանեփը քաղել է: Նա իրեն առաջարկել է սպասել Արտաշատի թատրոնի շենքի դիմաց:

Ինքը գնացել, այնտեղ սպասել է: Մոտեցել է մի աղջիկ, բարևել ու համբուրել է իրեն, նույն պահին մոտեցել են ոստիկաններն ու իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Իր մոտից հայտնաբերվել և առգրավվել է իր քաղած կանեփը, որ նախատեսված էր «Անուշին», այսինքն՝ Նարինեին փոխանցելու համար:

Ամբաստանյալ Նարինե Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե Անդրանիկի հետ հեռախոսով է խոսել ու կանեփ է ուզել, քանի որ մի անգամ փորձել ու… հավանել էր… Բայց երբ տեսել է, որ Անդրանիկը բերել է կանեփը, վախեցել և անմիջապես ահազանգել է ոստիկանություն…

Կատարվածը շատ նման է անչափահաս տղայի «գլխին գործ սարքելուն», ինչպես նաև «Հուդայի համբույր» տալուն… Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Նարինե Ն.-ն ճանաչվել է մեղսունակ, բայց նա համարվում է «փսիխոպաթ» անձնավորություն, կարիք ունի նյարդահոգեբույժի հսկողության:

Համայնքի ղեկավարի բնութագրի համաձայն՝ Նարինեն  «ունի հանգիստ, հարմավող բնավորություն, խելացի և ուշիմ է, երբեք չի կատարել հակահասարակական արարքներ, ուշադիր է շրջապատի նկատմամբ… վայելում է ընտանիքի, ընկերական շրջապատի սերն ու հարգանքը, ամուսնացած չէ»:

Դատարանը Անդրանիկ Ղ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտել է 5 տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Նարինե Ն.-ն մեղավոր է ճանաչվել 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառվել, և սահմանվել է 1 տարի  6 ամիս փորձաշրջան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular