ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Տեղեկատվական, թվային և տեխնոլոգիական ոլորտները համախմբող համայնքը ընդունեց Միության առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, քննարկեց առաջադրած մի շարք առանցքային հարցերը և հստակեցրեց ոլորտում առկա առաջնահերթությունները։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ինչպես 2019-ին, ԱՏՁՄ-ն ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ․ «ԱՏՁՄ թիմը ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններ, իսկ համայնքն է՛լ ավելի ակտիվ է Միության սահմանած նպատակներին հասնելու համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է․ այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ և Միությունում ընդգրկված է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը»,- ասաց Ալեքսանդր Եսայանը: 


Համաժողովին Միության խորհրդի (վարչության) որոշմամբ Սարգիս Կարապետյանը նշանակվեց ԱՏՁՄ տնօրեն։ Նա ներկայացրեց նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, և տեղեկացրեց, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ:

Համաժողովին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ 

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular