ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրությունն ամեն գնով փոխելու և Ադրբեջանի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելու համար Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն, հայտարարություններն էլ անում են նույն սինխրոնությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության խախտման» վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանդրության մեջ։ Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը փորձում է այս կերպ իր սեփական նարատիվները տարածել Հայաստանի ներքաղաքական կյանքում, մինչդեռ դրա կարիքը նույնիսկ չուներ, ադրբեջանական նարատիվները ոչ պակաս հաջողությամբ տարածում է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ վերջնականապես խոստովանել է, որ սահմանադրական փոփոխությունները հենց արտաքին ճնշման և ուժի սպառնալիքի պատճառով է։ «Պատկերացրեք երկուսով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք ճանապարհի եզրին ցլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և պետք է որոշում կայացնենք, ի դեպ այդ շորն ինձ համար գործել է տատիկս։ Բարդ ճանապարհ, պետք է որոշում կայացնենք, պետք է այդ ճանապարհն անցնենք»։ Բառերի մի ամբողջ կույտ է դուրս տվել Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Ադրբեջանի պահանջով։

Այս դեպքում ուղղակի պետք է մտահոգվել հենց «Փաշինյանի առողջության համար»։ Ալիևին ցլի հետ համեմատելու դեպքում, արդյոք որևէ վերելակում մեկ-երկու ապտակ չի ուտի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրությամբ 4-րդ հանրապետություն ստեղծել, ստեղծել պարտության, դեպրեսիայի, անկումների, արժեհամակարգային բացակայության և մասնագիտական անհամապատասխանության ու ապիկարության հիման վրա։ 3-րդ հանրապետությունն արդեն գոյություն ունի 33 տարի, Փաշինյանի իշխանության ժամանակը չհաշված՝ ապրել է արժանապատիվ, հաղթանակած։ Այժմ Փաշինյանը ցանկանում է իր անարժանապատիվ պաշտոնավարումը տարածել նաև Հայաստանի հետագա ընթացքի վրա։

Լուսինե Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular