34-ամյա քաղաքացու Range Rover-ում զենք և զինամթերք է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է․ Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում, որի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։
Աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տիպի OH 8879 գործարանային համարի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, բեռնախցիկից՝ իր անվամբ հաշվառված երկու ինքնաձիգ 1974BK909 և «Սայգա» 410K գրառումներով, մեկ պահեստատուփ լիցքավորված երեսուն փամփուշտներով, չորս տուփ փամփուշտ, մեկ դատարկ փամփշտատուփ, իսկ ա/մ-ի սրահից հայտնաբերվել է դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ։ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։