ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համոզված են, որ Հայաստանի Սահմանադրությունն արմատական փոփոխությունների կարիք ունի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vestikavkaza.ru–ն գրում է, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փոփոխություններ պետք է կատարվեն ոչ միայն Հայաստանի հիմնական օրենքում, այլ նաև այլ կարգավորող փաստաթղթերում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը ներառում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։ «Այդ թեմայի շուրջ քննարկումների մեկնարկը Հայաստանում գնահատվում է որպես դրական քայլ, որը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար», - ասել է Իլհամ Ալիևը։ Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարություն արել սահմանադրական հանրաքվեի մասին: Ըստ վարչապետի, դա պետք է Հայաստանին:

Ինչպես նշել է vestikavkaza.ru -ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը, Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունների համաժամանակությունը վկայում է Բաքվի և Երևանի դիրքորոշումների համընկման մասին, որն է Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջները Հայաստանի Սահմանադրությունից ջնջելու անհրաժեշտությունը։ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ուղղակիորեն է բարձրացնում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը վերացնելու հարցը։ Պահանջը տրամաբանական է, քանի որ առանց դրա պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անհարկի իրավական հակասություններ կստեղծի,– ասել է նա,– միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համաձայնում է այդ քայլին, որը դրական զարգացում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Բացի դա Փաշինյանը կօգտվի առիթից վերաշարադրելու Սահմանադրությունն իր համար, նա ընդամենը 48 տարեկան է և ակնհայտորեն չի ծրագրում հրաժարվել իշխանությունից։ Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ որպես նախագահ: Բացի դա Երևանը ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ սահմանները բացելու համար, իսկ դա անհնար է առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրի»։

«Կարելի է կանխատեսել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Ադրբեջանի հողերի նկատմամբ պահանջներից հրաժարվելը կնվազեցնի Հայաստանում ռևանշիստական ​​քաղաքականության վերսկսման հնարավորությունները, մարդիկ հիմա ուզում են, որ պատերազմը չվերադառնա տարածաշրջան, և բոլորը կարողանան ապրել խաղաղության և հանգստության մեջ: Իհարկե, ազգայնականները կփորձեն դիմակայել դրան, բայց Նիկոլ Փաշինյանը կօգտագործի նրանց գործունեությունը հենց իրենց դեմ հայկական ազգայնականությունը ներկայացնելով որպես Հայաստանի առաջ գնալուն խանգարող հիմնական խոչընդոտ»,- եզրափակել է Vestnik Kavkaza-ի ավագ վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular