ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. շրջանառվում է դիվերսիայի վարկածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի է ունեցել խոշոր վթար, ինչի հետևանքով Ղրղզստանի մայրաքաղաքում 2,493 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկը դիվերսիա է, գրում է sputnik.kg կայքը։

Բռնկված հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 05:05-ին, հայտնում է ԱԻՆ-ը։

Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից երկուսն ուղարկվել են ամբուլատոր բուժման։ Այրվածքներով ևս երկուսը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հոգի գտնվում է այրվածքների բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է։

Բիշքեկի բոլոր դպրոցները մինչև երկուշաբթի անցնում են առցանց ուսուցման, այսօր փակ են նաև մանկապարտեզները։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովն անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Բիշքեկի ՋԷԿ-ում, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։ Նրա խոսքով՝ վթարից հետո նախագահին անմիջապես տեղեկացրել են տեղի ունեցածի մասին։ Նա հանձնարարել է հնարավորինս արագ վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular