ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի ՄԻ պրակտիկայի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ սենատորներ Մարքին և Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը զեկույց ներկայացնի Ադրբեջանի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ, որի թվում նաև՝ Էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ։
Խախտումների թվում են ապօրինի սպանությունները, խոշտանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղբանտարկյալների անօրինական կալանավորումը և էթնիկ զտումները։
Կոնգրեսական Ադամ Շիֆնը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է բանաձեւի ուղեկից տարբերակը: