ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ սեղանին դրված է հայ ժողովրդի ինքնության վերացման հարցը. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ սեղանին դրված է հայ ժողովրդի ինքնության վերացման հարցը:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու հետ կապված Ադրբեջանի հայտարարություններին:

«Այս խնդրում թուրք- ադրբեջանական տանդեմին ամեն կերպ աջակցում է Հայաստանի իշխանությունը: Սրանք վաղուց հայկական իշխանություն չեն ու սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, որովհետեւ այն բոլոր պահանջները հայկական ինքնության վերացման, որ դրված են այդ երկու պետությունների կողմից, սրանք գրավոր կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացնում են:

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը մոլորեցնում է, թե Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագրի շուրջ, նախընտրական շրջանում մարդկանց խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, դրանից հետո ունեցել ենք 3 պատերազմական գործողություններ, նոր կորուստներ, Արցախի հայաթափում, Ադրբեջանի զորքերը գտնվում են մեր ինքնիշխան տարածքում, հիմա արդեն անցել են մեր ներքին կյանքին վերաբերող հարցերին:

Այսինքն՝ փոխեք Սահմանադրությունը, Սահմանադրությունից վերացրեք անկախության հռչակագիրը, որեղ շատ հստակ հղում կա ցեղաասպանության միջազգային ճանաչմանը եւ  Արցախին: Այստեղ դժբախտությունը այն է, որ հայաստանյան իշխանությունները ադրբեջանական թեզերը փորձում են հիմնավորել հայ հասարակության մեջ: Դրանից հետո շարունակելու են այս պահանջները, նույնիսկ կարող են ասել, որ փոխեք Հայաստանի այբուբենը, հիմնը, զինանշանը, եկեղեցու հանդեպ վերաբերմունքը եւ այլն»,- ասում է նա:

Սաղաթելյանը նշում է, որ պետք է ճիշտ վերլուծել իրավիճակը, հասկանալ, թե ինչ վտանգի առաջ է երկիւրը կանգնած եւ միասնաբար այս ամենի դիմացն առնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular