ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահություն չկա, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ կերպ կազդի Ադրբեջանի մաքսիմալիստական ծրագրերի վրա․ Մարկեդոնով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք գոհ ենք Հայաստանի հետ այսօրվա երկկողմ հարաբերություններից։ Մենք նաև շատ ոգևորված ենք արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի որոշումներից, այն տեղաշարժից, որը նրանք որոշել են իրականացնել»,- այսպիսի ազդակով «քաղաքին և աշխարհին» դիմել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Այս մասին սոցցանցում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Նա իր հիմնական մտքերն արտահայտել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Ոչ վաղ անցյալում Կոլոմինան այցելել էր Երևան։ Հարկ է նշել, որ նրա հունվարյան շրջագայությունը յոթերորդն է վերջին երկու տարվա ընթացքում։ Դաշինքի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, սակայն, առաջին անգամը չէ, որ առատաձեռն հաճոյախոսություններ է շռայլում Հայաստանի ղեկավարության հասցեին։ 2023 թվականի դեկտեմբերին՝ ամանորյա տոների հենց նախաշեմին, Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Կոլոմինան գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Երևանը հեռանում է Մոսկվայից։ 

Զարմանալի ոչինչ չկա։ Յենս Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչը հրաշալի պատկերացնում է այն բարդ զգացողությունները, որ ապրում են Ռուսաստանի ներկայացուցիչները (և ոչ առանց պատճառի)՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի հետ։ Եվ այդ պատճառով Կոլոմինան ամբողջ ուժով ձգտում է բորբոքել կրքերը և  հույզերը։ Հարց՝ արժե՞ արդյոք արձագանքել նման սադրանքներին։ Սակայն, ամեն դեպքում, չափազանց կարևոր է «սառը գլխով» հասկանալ, թե որքան լուրջ են ՆԱՏՕ-ի ներկայացուցչի ենթադրությունները, ինչ ռեալ նախագծեր կարող է առաջարկել Դաշինքը Երևանին, և ինչ (չ) օգուտներ կարող է ստանալ հայկական պետությունն այդպիսի համագործակցությունից: 

Կոլոմինան ակտիվորեն գովազդում էր Դաշինքի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության նախագծերը: Դա այդպես է: Սակայն, հռետորական հարց՝ արդյոք Կոսովոյում իր խաղաղապահ առաքելության ավելացումը կօգնի Հայաստանին պաշտպանել իր տարածաշրջանային դիրքերը: Հավանաբար, նույն կերպ, ինչպես նրա մասնակցությունն Աֆղանստանում գործողությանը օգնեց Վրաստանին: 

Բնականաբար, Հայաստանի հետ համագործակցությունը (իսկ Կոլոմինան խոսում է դրա «հավակնոտ մասշտաբների մասին») չի ենթադրում, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունից, և գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը դա չի թաքցնում. «Թուրքիան մեզ համար շատ կարևոր դաշնակից է։  Ինչպես հայտնի է, սա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային խաղացող է»։ 

Այս առումով ակնհայտ է դառնում, որ անկախ նրանից, թե ինչ էմոցիաներ են եռում հայ հասարակության մեջ Եվրասիայում Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի վերաբերյալ, ՆԱՏՕ-ն այնքան էլ արդյունավետ փոխհատուցման մեխանիզմ չի թվում։ Հազիվ թե Դաշինքը վստահելի լինի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացում։

Չկա նաև վստահություն, որ դա ինչ-որ կերպ կազդի Ադրբեջանի (և դրան միացած Թուրքիայի) մաքսիմալիստական ծրագրերի վրա։ Այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատրաստի պատասխանները, և միշտ չէ, որ ազգային և միջազգային անվտանգության խնդիրների լուծման համար հույզերը լավագույն խորհրդատուն են»,- գրել է փորձագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular