Գործարկվել է Auction.mia.gov.am հարթակը. հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ տեսակի հաշվառման համարանիշներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ տեսակի հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք, աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Նախարարությունից հատնում են, որ Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Մանրամասները՝ ՆԳՆ կայքում: