ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը մեկնաբանել է թուրքական բանկերի կողմից ռուսական ընկերությունների հաշիվների փակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը տեղյակ է այն խնդիրների մասին, որոնց հետ ռուսական ընկերություններն ու անհատները բախվում են թուրքական բանկերում և այս թեմայով կապի մեջ է Անկարայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո, մենք տեղյակ ենք թուրքական բանկերում ռուս հաճախորդների համար դժվարությունների մասին: Եվ մենք ակտիվ երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, քննարկում ենք այդ խնդիրները»,-ասել է Պեսկովը։

Նա ակնհայտ է անվանել այդ խնդիրների աղբյուրը․ «Դրանք պայմանավորված են միանգամայն աննախադեպ, անթաքույց և ագրեսիվ ճնշումներով, որոնք առաջին հերթին ԱՄՆ-ի ներկայացուցիչները գործադրում են Թուրքիայի և թուրքական ընկերությունների, այդ թվում՝ ֆինանսական ընկերությունների վրա»,- ասել է նա։

 

«Մենք երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Կա ըմբռնում, որ նման ճնշումը չպետք է խանգարի մեր համագործակցության զարգացմանը, մեր երկկողմ հարաբերություններին, որը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։ Մենք փոխընդունելի լուծումներ ենք փնտրում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular