ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագրի կիրարկումը առաջնահերթ է երկրի և իշխող ուժի համար. Եղոյանը՝ Մարագոսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և Տաթևիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը՝ հանձնաժողովի նախագահն այն համարել է առաջնահերթ մեր երկրի և իշխող քաղաքական ուժի համար: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում Արման Եղոյանը բարձրացրել է ԵՄ փորձագիտական ներուժի տրամադրման հարցը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի անդամները խոսել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև նոր գործընկերության օրակարգին ու առաջնահերթություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular