ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսության ստուգումը ևս ֆիզիկական բռնութուն է եւ մենք առաջարկում ենք արգելել այն. Ծովինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուսության ստուգումը ևս ներառվում է ֆիզիկական բռնութան  մեջ, մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Լրագրողները հարց ուղղեցին պատգամավորին՝ ինչ ահազանգերի կամ վիճակագրության վրա են հիմնվել՝ օրենսդրական փաթեթները մշակելիս, ինչին Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաև հասարակական կազմակերպություններից։ Քիչ առաջ, երբ քննարկում էինք, մեր գործընկերներից մեկը կոնկրետ դեպք պատմեց՝ իր ծանոթի հետ կապված: Պարտադիր պայման, որ նման դեպքերը պետք է գրանցվեն հաստատության կողմից, նման պայման չի եղել, հետեւաբար, դրանք չեն գրանցվել: Դրանք եկել են այն շահառու քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք դրան առնչվել են»:

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով  տարածվա՞ծ են արդոք նման դեպքերը, պատգամավորը արձագանքեց. «Իհարկե, ես կարծում եմ դա խնդիրներից մեկն է ու մշակութային կարևոր փոփոխություն, ու այո պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»։

 

Անդրադառնալով փոփոխությունների փաթեթում ընտանիքում զուգընկեր և զուգընկերուհի տերմինների ավելացմանը, եւ մտավախությանը, որ դրանով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին, Ծովինար Վարդանյանը ասաց․ «Այդ սահմանումները տրված են, որովհետև մինչ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը  կարողանում էր պաշտպանել մարդկանց, որոնք ամուսնության գրանցում ունեին, այսինքն զագսավորված էին, իսկ նրանք, որոնք նշանված են, կամ հանդիպել են իրար հետ, դուրս էին մնում այս կարգավորման դաշտից, նրանք անպաշտպան էին մնում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular