ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողները

ՍՊՈՐՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվել են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց 8 և կանանց 10 թիմեր։

Կանանց պայքարում առաջնության չեմպիոն է դարձել «Վան թիմը, փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է «Սոֆթ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն։

Տղամարդկանց պայքարում Ֆիմա-2 թիմը եզրափակչում առավելության է հասել Ֆիմա-1 թիմի նկատմամբ, իսկ ԲԿՄԱ-ն գրավել է 3-րդ տեղը։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ ՀՎՖ-ն 2015 թվականից անցկացնում է ձյան վոլեյբոլի առաջնություններ, և ամեն տարի թե՛ մարզիչները, թե՛ հանդիսատեսն ականատես են լինում ավելի բուռն ու հետաքրքիր խաղերի։ ՀՎՖ-ն իր հերթին փորձում է ընդգրկել նոր և երիտասարդ թիմերի:

«ՀՎՖ-ն ձյան վոլեյբոլի առաջնությունների անցկացման մեծ փորձ ունի։ 2020 թվականին մեր երկրին վստահվեց ԵՎՖ-«CEV Snow Volleyball Tour»-ը, որտեղ Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Նույն թվականին Ծաղկաձորում անցկացվեց EEVZA ԱԵԵՎԱ ձյան վոլեյբոլի մրցաշարը, որտեղ տղամարդկանց թիմը դարձավ չեմպիոն, իսկ կանայք գրավեցին 3-րդ և 2-րդ տեղերը»,- նշում է Կարեն Ասմարյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ևս թիմերը բարձրակարգ խաղ են ցուցադրել. «Առաջնությունում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու մեծ հնարավորություններ ունեին բոլորը: Ուրախալի է, որ լավ խաղ ցուցադրեցին հիմնականում երիտասարդ մարզիկներ՝ «Վան», «Ավան», «Գեգաշեն», ՖԻՄԱ թիմերից. նրանց տարիքը 14-19 էր»:

Նշենք՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այս շաբաթ Արզնիի լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կանցկացնի ձյան վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular