ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄՔԴ-ին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին՝ դե յուրե և դե ֆակտո, բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ Մոսկվան գնահատում է դրանք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնի է, Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մեզ համար թանկ է, և հույս ունենք հետագայում այն ավելի զարգացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարեց, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular