ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմ եմ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է․ Վլադիմիր Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից՝ Սահմանադրությունը որպես բուն տեքստ և Սահմանադրությունը որպես քաղաքացիների կամ սահմանների կամք։

Այս մասին, անդրադառնալով  Սահմանադրությունը փոխելու մասին քննարկումներին, ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Բացառություն չեմ լինի, եթե ասեմ, որ որոշ սահմանադրությունների ընդունման հանրաքվեների հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ են եղել առ այն, թե ինչպես է այդ տեքստը ընդունվել, արդյո՞ք այն ստացել կամ չի ստացել քաղաքացիների մեծամասնության քվե կամ ինչ եղանակով է ստացել։ Այս ամենը մշտապես քննարկվել է 2018-ից սկսած, որ եթե անգամ տեքստը մնում է նույնը, մենք պետք է հասկանանք` քաղաքացիների կամքը իրո՞ք այսպիսին է։

Ես ուզում եմ, որ մենք Սահամանդրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է ունենում փոփոխությունների։ Այս տեսանկյունից ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը։ Ի վերջո որոշողը ոչ թե ես եմ կամ դուք, այլ սահմանադիրն է, որը քվեարկելու է։ Այս պահի դրությամբ կա գաղափար ու կփորձենք հասկանալ՝ որ ճանապարհով ենք գնում»,- ասաց նա։

Հարցին՝ չի՞ բացառում, որ հնարավոր նոր Սահմանադրության մեջ չի լինի հղում Անկախության հռչակագրին, Վարդանյանն ասաց․

«Էլի եմ ասում, ես չեմ հրաժարվողը, ոչ էլ դուք եք հրաժարվողը։ Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա սահմանադիրն է  որոշելու Սահմանդրության մեջ ինչ տեքստ է լինելու»։

Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը վստահ է, որ Սահմանադրությունը փոխելը Ադրբեջանի պահանջն է, պատգամավորը ասաց․

«Մենք ավելի շատ ենք արծարծում այս խնդիրը, քան ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող և չպետք է ընդունվի, որովհետև եթե ընդունվում է ճնշումներով, մենք ինքնիշխանութան հետ կապված խնդիրներ ենք ունենում։ Փաստաթղթի նախաբանը ընդամենը դրույթներ է, որոնք անհրաժեշտ կարող են լինել  որոշակի պայմաններում՝ մեկնաբանելու սահմանադրական այս կամ այն նորմը։

Նոր Սահմանադրության մեջ կարող է ավելի մեծ հղում լինի Անկախության հռչակագրին, կարող  ավելի փոքր հղում լինի, կա միայն գաղափար, և որոշողը ժողովուրդն է լինելու։ Հիմա ցանկացած դատողություն անելը տեսքի վերաբերյալ  կարող է լինել միայն գիտական, վերլուծական մակարդակի։ Ես միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, ես դեմ եմ  նաև Սահմանադությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է»,- ասաց Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular